Բաժիններ՝

Կալիֆոռնիայի բնակչուհին ԱՄՆ-­ում ձերբակալվել է ՉԺՀ­-ին տիեզերական տեխնոլոգիաներ փոխանցելու համար

ԱՄՆ-­ի Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Չինաստանին ամերիկյան մի շարք տիեզերական տեխնոլոգիաներ ապօրինի հանձնելու համար: Այս մասին ասված է ԱՄՆ-­ի արդարադատության նախարարության՝ մայիսի 23-­ին տարածված հաղորդագրության մեջ:

32-­ամյա Սի Չենը, որը ծնունդով ՉԺՀ­-ից է եւ բնակվում է Կալիֆոռնիայի Փոմոնա քաղաքում, նաեւ մեղադրվում է նախահամաձայնության, փողերի լվացման եւ սուտ վկայության մեջ: Նա ձերբակալվել է մայիսի 23-­ին: Հետաքննության տվյալների համաձայն՝ կինը 2013 թվականի մարտ ամսից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ձեռք է բերել եւ առանց համապատասխան թույլատրագրի Չինաստան ուղարկել սարքավորանք, որն օգտագործվում է, մասնավորապես, ԱՄՆ-­ի տիեզերական եւ պաշտպանական արդյունաբերության մեջ:

Դատախազության տեղեկություններով՝ ձերբակալվածը ՉԺՀ­-ում մեղսակիցներ է ունեցել:
Ինչպես հայտնել են դատախազությունում, եթե Սի Չենին մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ մինչեւ 150 տարվա բանտարկություն, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս