Բաժիններ՝

Քադիրովը դեմ է դպրոցներում ավարտական երեկույթներ անցկացնելուն

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն այն կարծիքին է, որ ավարտական երեկույթները չպետք է անցկացվեն դպրոցներում: Այդ մասին նա հայտարարել է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Իսմայիլ Բայխանովի հետ կայացած հանդիպմանը։

«Անցած տարիներին ծնողներն ինձ հաճախ էին դիմում ավարտական երեկոյի համար ամեն տեսակ դրամահավաքների մասին բողոքներով: Ավարտական երեկույթները միշտ եղել են ու կլինեն: Բայց միայն մեկ ուղղում՝ դրանք պետք է անցկացվեն դպրոցների պատերից դուրս»,-­ասել է Քադիրովը:

Նրա խոսքով՝ այսուհետեւ այդ հարցը կամավորության հիմունքներով կլուծեն ծնողական կոմիտեներն ու շրջանավարտները:

«Ծնողներն իրենց հայեցողությամբ կարող են ավարտական երեկույթները կազմակերպել տարբեր սրճարաններում ու ռեստորաններում: Դպրոցական ուսումնառությունն ավարտելը նշել ցանկացողների համար նման վայրերի պակաս հանրապետությունում չկա»,­-նշել է Քադիրովը:

«Այսպիսով, դպրոցներում բացառվում են դրամահավաքները: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ավարտական երեկույթներ անցկացվելու են, բայց միայն դպրոցների պատերից դուրս»,­-ընդգծել է հանրապետության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031