
Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
ԱՄՆ նախագահը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Թրամփը հանդիպումներ կունենա նաև Եվրոպական Միության կառույցների ղեկավարների հետ:
Նախատեսված է նաև Թրամփի հանդիպումը Բելգիայի թագավոր Ֆիլիպի և վարչապետ Չարլզ Միշելի հետ։