Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսն ուղղել պաշտպանության կարիքներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ նա նաև կոչ է իրենց ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսն ուղղել պաշտպանության ոլորտի կարիքներին:
Էրդողանը ՆԱՏՕ գագաթնաժողովին մասնակցելու համար մայիսի 24-ին մեկնել է Բրյուսել:
ՆԱՏՕ-ի Գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Գագաթնաժողովը տեղի է ունենալու սեղմ ծրագրի շրջանակներում, և հիմական քննարկման թեման լինելու է ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի ունեցած դերը:
Դեռևս 2014-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքի անդամ երկրների պարտավորվել էին իրենց պաշտպանական ոլորտի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոս