Բելգիայում ավելի քան 250 քրեական խմբավորում է գործում
Բելգիայում գործում է երկու հարյուր հիսունմեկ քրեական խմբավարում, հուլիսի 3-ին հաղորդել է Derniere Heure թերթը՝ վկայակոչելով ֆեդերալ ոստիկանության տվյալները։
Հրատարակության տվյալներով՝ քրեական խմբավորումների ընդհանուր թվի 37 տոկոսն ակտվ է Բրյուսելում, 35 տոկոսը՝ Անտվերպենում, 9 տոկոսը՝ Լիեժում:
Բելգիայում կազմակերպված հանցավորության գործունեության ոլորտի մեջ են մտնում, մասնավորապես, թմրավաճառությունը, զանազան կարգի խարդախությունները եւ հանցավոր կապիտալների լվացումը:
Դեպքերի 70 տոկոսի ժամանակ Բելգիայի քրեական խմբավորումները միջազգային մակարդակի քրեական հանցագործությունների ֆիգուրանտներ են, նշում է Derniere Heure-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: