Բաժիններ՝

Աֆղանստանի հարավում «Թալիբանի» ավելի քան 40 զինյալների են ոչնչացվել

«Թալիբան» արմատական շարժան առնվազն 43 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում իրականացված օդային եւ ցամաքային գործողությունների շնորհիվ, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ հատուկ գործողություններն իրականացվել են հուլիսի լույս 3-ի գիշերը Նավայի շրջանում՝ օտարերկյա ուժերի օժանդակությամբ: Ինչպես հաղորդել են նահանգապետի գրասենյակում, նաեւ գործողությունների ընթացքում վիրավորվել է առնվազն 27 զինյալ: Ոչնչացվածների թվում կան զինյալների երեք դաշտային հրամանատարներ:

Աֆղանստանում վերջին ամիսներին իրադրությունն զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքների էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» (ԻՊ) ազդեցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս