Բաժիններ՝

Էմանուել Մակրոնին սպանել ցանկացողին ձերբակալել են

Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացրել ազգայնականին, ով հայտարարել էր, թե ծրագրել է սպանել նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուլտրա-աջ գաղափարախոսական գիծն ունեցող մեղադրյալը խաղային կայքերից մեկում գրագրության ժամանակ հայտնել էր, որ ցանկանում է Կալաշնիկովի ավտոմատ գնել հուլիսի 14-ին Բաստիլի գրավման օրվա առթիվ Ելիսեյան դաշտերում ազգային շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու նպատակով:

Հուլիսի 1-ին ձերբակալության պահին նա ոստիկաններին սպառնացել է խոհանոցային դանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս