Բաժիններ՝

G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են Պուտինի մի շարք հանդիպումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են մի ամբողջ շարք երկկորղմ շփումներ:

«(ՌԴ-ի) նախագահ (Պուտինի) համար պլանավորված են մի ամբողջ շարք երկկողմ շփումներ»,- լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը որոշել են արդյոք գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակը եւ թեման: Նա նշել է, որ այդ մասին կհաղորդվի, երբ լիովին ձեւավորվի Համբուրգում Ռուսաստանի ղեկավարի մնալու ծրագիրը, որտեղ պետության ղեկավարը կգտնվի հուլիսի 7-8-ը:

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ Պուտինը Համբուրգում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Մուն Չժե Ինի, ինչպես նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս