
ՌԴ-ն պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի՝ Ադրբեջանի թեկնածուին

Մոսկվան պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ադրբեջանից Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը: «Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, կլինի մի քանի փուլ,-նշել է նա:-Մեր գերակայությունը մնում է Ադրբեջանը, իսկ այնուհետեւ կգործենք ըստ իրադրության»: