Բաժիններ՝

Կանադայի խորհրդարանն ընդունեց «Մագնիտսկու օրենքը»

Կանադայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Կոռումպացված օտարերկրյա կառավարությունների զոհերի մասին օրենքը» կամ «Սերգեյ Մագնիտսկու օրենքը», որը ամերիկյան «Օրենքի գերակայության մասին Սերգեյ Մագնիտսկու անվան ակտի» կանադական տարբերակն է Ամփոփիչ քվեարկության հեռարձակումը տրվել է Կանադայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Օրենքը, մասնավորապես, նախատեսում է սառեցնել օտարերկրյա կառավարությունների՝ մարդու իրավունքները խախտած անդամների ակտիվները եւ չեղարկել նրանց այցագրերը: Ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Կանադայի գեներալ-նահանգապետ Ժյուլի Պեյետը:

Լսումների ընթացքում մատնանշվել է, որ «Սերգեյ Մագնիտսկու օրենքը» պետք է ուղղված լինի նախեւառաջ Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրանի, Վիետնամի եւ Մյանմայի այն չինովնիկների դեմ, որոնք փողերի լվացմամբ են զբաղվում Կանադայում՝ խախտելով մարդու իրավունքներն իրենց երկրներում:

2012 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկու ակտը» անհատական պատժամիջոցներ է սահմանում մի քանի տասնյակ ռուսաստանցիների նկատմամբ: Փաստաթուղթը կոչվել է Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու ազգանվամբ, որը 2009 թվակաին մահացել է Մոսկվայի հետաքննչական մեկուսարանում, եւ ուղղված է այն անձանց դեմ, որոնք կասկածվում են նրա մահվան մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս