 
                        Փենսը Թիլերսոնին համոզել է պաշտոնաթող չլինել մինչև 2017 թվականի վերջը
 
                                    ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մոտ էր այն բանին, որ պաշտոնաթող լիներ անցած ամռանը Սպիտակ տան եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտների ֆոնին:
Այդ մասին NBC News-ին հայտարարել են իրադրությանը ծանոթ մի քանի աղբյուրներ: Նրանց տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն այն ժամանակ «համոզեց նրան պաշտոնում մնալ գոնե մինչեւ տարեվերջ»:
Հեռուստաալիքի վարկածի համաձայն, Թրամփի եւ Թիլերսոնի միջեւ կոնֆլիկտը բորբոքվել է ամռան սկզբին արտաքին քաղաքականության հարցերում, այդ թվում՝ Կատարի եւ Իրանի շուրջ տարաձայնությունների կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        