Բաժիններ՝

Թրամփն այցելեց Լաս Վեգաս հրաձգությունից հետո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Լաս Վեգաս (Նեւադայի նահանգ)՝ ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային կուտակման վրա մեկ անձի հրաձգության ամենարյունալի դեպքի վայրը։

Պետության ղեկավարը քաղաքային հիվանդանոցում շփվել է վիրավորների հետ, պատշաճը մատուցել ոստիկանության աշխատակիցներին եւ փրկարար ծառայություններին, որոնք առաջինն են օգնության հասել գնդակոծվող մարդկանց: Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Հրաձգության հետեւանքով զոհվել է 59, վիրավորվել՝ ավելի քան 520 մարդ:

Մինչդեռ ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրությունն ավելի շատ ուղղված էր Վաշինգտոնում ծավալված քաղաքական սկանդալին, որտեղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չպլանավորված մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի հակահարված տա անցած ամռանը իր չկայացած կամավոր պաշտոնաթողության վերաբերյալ հրապարակմանը: CNN հեռուստաընկերության գնահատմամբ՝ այդ իրադարձությանն ավելի մեծ ուշադրություն է դարձվել, քան Նեւադայի նահանգ պետության ղեկավարի ուղեւորությանը:

Ավելի վաղ NBC News-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մոտ էր այն բանին, որ պաշտոնաթող լիներ անցած ամռանը Սպիտակ տան եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտների ֆոնին: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն այն ժամանակ «համոզեց նրան պաշտոնում մնալ գոնե մինչեւ տարեվերջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս