«Մեր երկիրը դեռ ամբողջությամբ ԵԱՏՄ-ի անդամ էլ չէ, որ հիմա էլ քննարկենք դուրս գալ-չգալու հարցը». Տնտեսագետ

«ԵԱՏՄ-ն դեռ երկար ճանապարհ չի անցել, ինչպես ԵՄ-ն, ուստի մակարդակները միանշանակ տարբեր են, բայց մի բան հստակ է` ԵԱՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ խոսելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ նախագծի մասին:

Նա նկատեց, որ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին պահից կարծիքները հակասական էին, տնտեսական մասով խորը վերլուծություն չկար. «Մենք ունենք ընդամենը միասնական մաքսային տարածք: Մեր երկիրը դեռ ամբողջությամբ ԵԱՏՄ-ի անդամ էլ չէ, որ հիմա էլ քննարկենք դուրս գալ-չգալու հարցը: Մեր տնտեսությունը հիվանդանում է, երբ Ռուսաստանում քամի է լինում: Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես կապ չունի ԵԱՏՄ անդամակցության հետ: Մենք միշտ էլ չենք փայլել մեր տնտեսական առաջադիմությամբ կամ արտահանման ծավալներով»:

Տեսանյութեր

Լրահոս