Բաժիններ՝

Լաս Վեգասի հրաձգությունից ավելի 300 տուժածներ դուրս են գրվել հիանդանոցներից

Լաս Վեգասի հրաձգությունից ավելի 300 տուժածներ դուրս են գրվել հիանդանոցներից: Այդ մասին հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոն: Նրա խոսքով՝ հիվանդանոցներ տեղափոխված 489 հոգուց ներկայում դուրս է գրված 317 մարդ:

Նա հավելել է, որ Պեդոկը գաղտնի կյանք էր վարում՝ նախապատրաստվելով հարձակումը: «Հարձակումը մանրակրկիտ պլանավորված էր»,-ասել է Լոմբարդոն: Նա Պեդոկին որակել է «վտանգավոր մարդ՝ շեղումներով»: Ընդսմին շերիֆը խոստովանել է, որ Պեդոկի դրդապատճառները կարող են ընդմիշտ գաղտնիք մնալ:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Ահարոն Ռոուզը հոկտեմբերի 4-ի երեկոյան Լաս Վեգասում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է, որ քաղաքում իրականացված սպանդի հետաքննությանը մասնակցում են ՀԴԲ-ի շուրջ հարյուր գործակալներ:

Նրա խոսքով՝ ներկայում ՀԴԲ-ն չունի այն բանի վկայություններ, որ այդ սպանդը միջազգային ահաբեկչության գործողություն է:

Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Հրաձգության հետեւանքով զոհվել է 59, վիրավորվել՝ ավելի քան 520 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս