
«Կատալոնիայի հանրաքվեն Իսպանիայի ներքին գործն է». Պուտին

Մոսկվան հուսով է, որ Իսպանիային կհաջողվի հաղթահարել ճգնաժամը Կատալոնիայում կայացած հանրաքվեից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Չեմ թաքցնի, մենք շատ ենք անհանգստանում Իսպանիայի համար, բայց դա, իհարկե, Իսպանիայի կառավարության ներքին գործն է»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում:
Պուտինը հույս է հատնել, որ «ճգնաժամը կհաջողվի հաղթահարել»: