
«Մոսկվան կընդլայնի արտաքին քաղաքական գործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ». Լավրով

Ռուսաստանը նպատակադրված է ընդլայնել սերտ համագործակցությունը Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական կառույցներին հակազդելու համար:
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ բոլոր մակարդակներով Անկարայի եւ Թեհրանի հետ Մոսկվայի ամենօրյա համագործակցությունը վկայում է այն մասին, որ «Թուրքիան եւ Իրանը բուն իմաստով հանգուցային դեր են խաղում Սիրիայի եւ Իրաքի իրադրության կայունացման տեսակետից»:
«Կարծում ենք, որ այն մարտահրավերների բարդ ու բազմապլանային բնույթի հաշվառմամբ, որոնց բախվում է Մերձավոր Արեւելքը, Մոսկվայի, Անկարայի ու Թեհրանի արտաքին քաղաքական փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը