Հիմնադրամը գրեթե 3 մլն դոլար է հավաքել Լաս Վեգասում հրաձգությունից տուժածների համար
Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով տուժածների եւ զոհվածների ընտանիքների օգնության բարեգործական հիմնադրամը, որը կազմակերպվել է տեղի իշխանությունների կողմից, արդեն ավելի քան 2,9 մլն դոլար է հավաքել: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է Fox News ամերիկյան հեռուստաալիքը:
GoFundMe կայքում ընկերության՝ միջոցների հանգանակմանէջում զետեղված հայտարարության համաձայն, փողերը «կօգտագործվեն Լաս Վեգասում սարսափազդու հրաձգությունից տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին օգնություն ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»:
Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ հոկտեմբերի 2-ի առավոտից տեղի բնակիչները ժամերով հերթ են կանգնում, որպեսզի արյուն հանձնեն հրաձգությունից վիրավորված մարդկանց համար:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ: Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: