Բաժիններ՝

«Լաս Վեգասի հրաձիգը «հիվանդ» ու «խելապակաս» մեկն էր». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Լաս Վեգասում կրակ բացած տղամարդուն որակել է «հիվանդ» ու «խելապակաս»։ «Նա հիվանդ մարդ էր, խելապակաս մեկը, որը, կարծում եմ, շատ խնդիրներ ուներ»,-հայտարարել է Թրամփը CNN հեռուստաալիքի եթերում:

«Մենք լրջորեն զբաղվում ենք նրա անձի ուսումնասիրմամբ, մենք գործ ունենք շատ հիվանդ մարդու հետ»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Նա նշել է, որ ապագայում պլանավորում է սկսել այն օրենքների քննարկումը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում զենքի նկատմամբ հսկողությանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ: Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս