Իռլանդական բանտը ճանաչվել է Եվրոպայի լավագույն տեսարժան վայրը
Սփայք կղզում գտնվող բանտը, որը կոչել են իռլանդական «Ալկատրաս», ստացել է World Travel Awards 2017 պարգեւը եւ դարձել Եվրոպայի լավագույն տուրիստական տեսարժան վայրը: Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը: Շենքն իր ժողովրդականությամբ գերազանցել է Հռոմի Կոլիզեյին, Էյֆելյան աշտարակին եւ Բուքինգհեմյան պալատին։
Շենքերի համալիրը կառուցվել է դեռ 6-րդ դարում. սկզբնապես այնտեղ հաստատվել էր վանական միաբանությունը: Ավելի ուշ այն վերասարքավորեցին բերդի, որտեղ բանտարկյալներին հավաքում էին Ավստրալիա աքսորելուց առաջ: Բանտն աշխատել է մինչեւ 2004 թվականը:
2016 թվականից տեղի «Ալկատրասը» դարձել էտեսարժան վայր: Այնտեղ անցկացվել է վերակառուցում: Այցելուներին, բացի ստանդարտ էքսկուրսիաներից, առաջարկում են նաեւ գիշերն անցկացնել մենախցերում, որտեղ ավելի վաղ պահում էին առանձնապես վտանգավոր կալանավորներին: