Բաժիններ՝

Ֆարաժը ԵՄ-ին երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Կատալոնիայի հանրաքվեի հարցում

Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Մեծ Բրիտանիայի եվրասկեպտիկների առաջատար կուսակցության՝ EKIP-ի նախկին ղեկավար Նայջել Ֆարաժը Բրյուսելին երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Կատալոնիայում Մադրիդի գործողությունների նկատմամբ միության լռության պատճառով, որտեղ հոկտեմբերի 1-ին կայացել է անկախության հանրաքվե: Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի ելույթը:

«Պարոն Յունկերը մեկ անգամ եկավ Եվրախորհրդարան եւ ոչ մի անգամ չհիշատակեց այն դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում Եվրամիության ներսում (Կատալոնիայում)»,-ասել է նա:

Ֆարաժի խոսքով՝ չնայած ԵՄ-ի նկատմամբ իր քննադատական վերաբերմունքին, ինքը երբեք չէր ենթադրում, որ ԵՄ-ի երկրներից մեկում երբեւէ կարող է տեղի ունենալ այն, ինչ վերջին օրերին եղավ Կատալոնիայում: «Ես երբեք չէի կարծում, որ մենք երբեւէ կասենք, որ ժողովրդավարական երկրի ոստիկանությունը վիրավորում է 900 մարդու, որպեսզի նրանց հետ պահի քվեարկելու փորձերից: Օրինական է ազգային քվեարկության անցկացումը, թե ոչ, մարդիկ իրավունք ունեն հայտնելու իրենց կարծիքը»,-հայտարարել է նա:

Ֆարաժն ընդգծել է, որ Բրյուսելն ավելի վաղ «գոռում էր», որ օրենքի գերակայությունը պետք Է պահպանվի, մինչդեռ իսպանական ոստիկանության գործողությունների նկատմամբ ԵՄ-ն լռություն է պահպանում: «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ բրիտանական ոստիկանությունն իրեն այդ կերպ պահի շոտլանդական կուսակցության նկատմամբ»,-ասել է նա ԵԽ-ի անդամներին եւ դահլիճում նստած ԵՀ-ի ղեկավարին:-Այն ամենը, ինչ ես կարող եմ ասել՝ փառք Աստծո, որ մենք լքում ենք ԵՄ-ն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս