Բաժիններ՝

Բրյուսելում կկայանա Brexit-ի շուրջ բանակցությունների արտահերթ փուլը

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների արտահերթ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում: Այդ մասին հայտարարել է Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Brexit-ի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում»,-ասել է Բառնիեն:

Այսպիսով, Բրյուսելը եւ Լոնդոնը փոխել են բանակցությունների հաստատված կարգը, երբ յուրաքանչյուր փուլը տեղի էր ունենում ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, որպեսզի հասցնեն եւս մեկ բանակցային նստաշրջան անցկացնել մինչեւ հոկտեմբերի 19-20-ին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովից հետո կողմերը մտադրվել էին դուրս գալու պայմանների շուրջ բանավեճից անցնել բանակցությունների երկրորդ փուլին՝ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների քննարկմանը, սակայն առայժմ նրանց չի հաջողվել ավարտել առաջին փուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031