Կատալոնիայի անկախության կողﬓակիցները փակել են Բարսելոնա տանող հիﬓական ճանապարհները
Կատալոնացիները 17 հատվածներից փակել են Բարսելոնա տանող ավտոճանապարհները՝ բողոքի ցույց և գործադուլ անցկացնելով ընդդեմ կիրակնօրյա անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների դրսևորած բռնությունների: Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, տեղի ժամանակով 16:25-ից Մադրիդից ու Սարագոսայից դեպի Կատալոնիայի մայրաքաղաք տանող ճանապարհի տրաֆիկը հասել է զրոյի:
Իսպանիայի տրանսպորտի ազգային գործակալությունը հայտարարել է, որ ճանապարհը փակելու յուրաքանչյուր պոտենցիալ հնարավորության պետք է արձագանքի Կատալոնիայի ոստիկանությունը: Միաժամանակ, վերջինիս ներկայացուցիչը հայտարարել է, որ մայրուղիները ցուցարարներից ազատելու հրաման չեն ստացել:
Կատալոնիայում գրեթե չի գործում հանրային տրանսպորտը՝ պայմանավորված զանգվածային գործադուլով: Աշխատանքը դադարեցրել են Բարսելոնայի նավահանգիստը, դպրոցները, համալսարանները և բուժհաստատությունները: Ցույցերին ﬕացել են նաև կատալոնացի ուսանողները: 25 տոկոսով կրճատվել է նաև Բարսելոնայի ﬔտրոյի աշխատանքը:
Փակ են նաև զբոսաշրջային կենտրոնները, այդ թվում և քաղաքի աﬔնահայտնի տեսարժան վայրը հանդիսացող Սուրբ ընտանիքի տաճարը: