ԻՊ-ի նավթային եկամուտները կտրուկ ընկել են. USA Today
Նավթի վաճառքից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամուտները երկու տարվա ընթացքում ընկել են 90 տոկոսով, ինչի մասին հայտնել է USA Today-ը։
Սիրիայում եւ Իրաքում արդյունահանված նավթի իրացումից ԻՊ-ի հասույթը 2015 թվականից ի վեր ընկել է 12 անգամ՝ ամսական 50 միլիոնից մինչեւ 4 մլն դոլար: Միջնորդները նավթահումքը վերավաճառում էին Սիրիայում կամ փոխադրում այլ երկրներ, նշում է հրատարակությունը:
Նավթի վաճառքն ահաբեկիչներին բերում էր եկամուտների գրեթե կեսը, մնացածն ԻՊ-ն ստանում էր բանկերի եւ գրավված քաղաքների բնակիչների թալանից:
«Նրանց կողմից եկամուտների կեսի կորուստը շատ զգալի է: Նրանց տարածքը կրճատվում է, նվազում է նաեւ մարդկանցից հարկեր հավաքելու նրանց հնարավորությունը»,-ասել է Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Էնդրյու Թեբլերը: