
Պուտինը հորդորել է բոլոր երկրներին՝ հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ բոլոր երկրները պետք է միանան Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելուն եւ երկրի տարածքի ականազերծմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր անհետաձգելի խնդիր է հումանիտար օգնության մատակարարումների ավելացումը եւ ազատագրված տարածքների ականազերծումը»,-ասել է պետության ղեկավարը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը:
Պուտինի համոզմամբ՝ «այդ գործընթացներին՝ ՄԱԿ-ի առաջատար դերակատարությամբ եւ առանց նախապայմանների, պետք է միանան բոլորը, ովքեր անկեղծորեն խաղաղություն են ցանկանում Սիրիային ու նրա ժողովրդին, ովքեր անկեղծորեն ցանկանում են փախստականների վերադարձը հարազատ օջախներ»: