Թերեզա Մեյը պահանջել է խստացնել ծայրահեղականության դեմ միջոցառումները Համացանցում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը Համացանցում ծայրահեղական կոնտենտի տարածման, ինչպես նաեւ դրա դիտման համար՝ ընդհուպ մինչեւ բանտարկություն: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Sky News հեռուստաալիքի եթերում։
«Կա երկու բան, որոնց հարցում մեզ անհրաժեշտ է պարզություն մտցնել, եւ դրանից մեկը կդառնա գործողությունների խստացումը նրանց նկատմամբ, ովքեր Համացանցն օգտագործում են ահաբեկչական ու ծայրահեղական նյութերի տարածման համար,-ընդգծել է վարչապետը:-Ապագայում մենք նման նյութերի դիտումն ու հաղորդումը կդարձնենք անօրինական, ինչպես նաեւ պլանավորում ենք այդօրինակ արարքների համար դատավճիռը խստացնել մինչեւ 15 տարվա բանտարկություն»:
Այդ կապակցությամբ Մեյը ուշադրություն է դարձրել ինտերնետ-ընկերությունների պատասխանատվության վրա: «Մենք աշխատում ենք ինտերնետ-ընկերությունների հետ, որպեսզի նրանք օգնեն մեզ, այլ ոչ թե մարդկանց թույլ տան կատարել այդ ահաբեկչական գործողությունները»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, որտեղ այս տարվա մարտից կատարվել է հինգ ահաբեկչություն, որոնց հետաւանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: