Բեքհեմը ԱԱ-2026-ում ավելի շատ է վաստակել, քան Շակիրան և Ջասթին Բիբերը. Forbes

Դևիդ Բեքհեմը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն առնչվող գովազդային արշավներին մասնակցելու շնորհիվ վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար, հայտնում են ԶԼՄ-ները:

Այս գումարը գերազանցում է Շակիրայի հոնորարները (մոտ 20 միլիոն դոլար), ով ելույթ է ունեցել ԱԱ-2026-ի բացմանը և եզրափակիչ խաղի ընդմիջմանը, ինչպես նաև Ջասթին Բիբերի հոնորարը (մոտ 16 միլիոն դոլար), ով երգել է եզրափակչի ժամանակ:

Բեքհեմը նաև 10,7 միլիոն դոլարով ավելի է ստացել, քան Անգլիայի հավաքականը՝ մրցաշարում զբաղեցրած երրորդ տեղի համար:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը ԱԱ-2026-ում վաստակել է շուրջ 19 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 25 միլիոն դոլար): Սա ավելին է, քան Շակիրայի հոնորարները (20 միլիոն դոլար), ով ելույթ էր ունեցել բացման արարողությանը և եզրափակչի ընդմիջմանը, և Ջասթին Բիբերի հոնորարը (16 միլիոն դոլար), ով նույնպես երգել էր վճռորոշ խաղի ընդմիջմանը։

Կարդացեք նաև

Բեքհեմը ավարտված աշխարհի առաջնության ամենաաչքի ընկնող հայտնիներից էր. նա այցելել էր բազմաթիվ հանդիպումներ և նկարահանվել այնպիսի բրենդների գովազդային հոլովակներում, ինչպիսիք են McDonald’s-ը, Walkers-ը և Stella Artois-ը:

Նշվում է, որ մրցաշարում նրա վաստակը 10 միլիոն դոլարով գերազանցել է երրորդ տեղի համար Անգլիայի ամբողջ հավաքականի ստացած գումարը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) ստացել է մրցաշարի մրցանակային ֆոնդից մոտ 29 միլիոն դոլարի չափով մասնաբաժին, որի մոտավորապես կեսը բաշխվել է խաղացողների և մարզչական շտաբի միջև:

Ավելի վաղ Բեքհեմը դարձել էր առաջին մարզիկ-միլիարդատերը, ով ներառվել էր Sunday Times-ի 2026 թվականի Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցանկում: Բեքհեմի և նրա կնոջ՝ Վիկտորիայի համատեղ կարողությունը գնահատվում է 1,185 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,6 միլիարդ դոլար):

Բեքհեմը 51 տարեկան է։ Նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 1993-ից մինչև 2003 թվականը: Այդ թիմի կազմում նա անցկացրել է 394 հանդիպում և խփել 85 գոլ։ Խաղացողը վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (1996, 1997, 1999, 2000, 2001, 2003), երկու անգամ՝ Անգլիայի գավաթակիր (1996, 1997) և հաղթել Չեմպիոնների լիգայում 1999 թվականին։ Նա հանդես է եկել նաև իսպանական «Ռեալում», ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսիում», իտալական «Միլանում» և ֆրանսիական «ՊՍԺ»-ում։ Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 115 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ Բեքհեմը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2013 թվականին:

2003 թվականին Բեքհեմն արժանացել էր Բրիտանական կայսրության շքանշանի (OBE)՝ ֆուտբոլին և բարեգործությանը մատուցած ծառայությունների համար, իսկ 2025-ին նրան շնորհվել էր ասպետի տիտղոս՝ սպորտին և բարեգործությանը մատուցած ծառայությունների համար: Նշենք, որ 1927 թվականին առաջին պարգևատրումից ի վեր ասպետի տիտղոս է ստացել ֆուտբոլային աշխարհի 20-ից պակաս ներկայացուցիչ:

2018 թվականին Բեքհեմը դարձել էր Մասնագիտացված ֆուտբոլային լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր, որի կազմում հանդես է գալիս «Ոսկե գնդակի» ութ անգամյա դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսին: Բեքհեմի ղեկավարությամբ ակումբը հաղթել է Leagues Cup-ը (2023), MLS-ի կանոնավոր առաջնությունը (2024) և MLS-ի գավաթը (2025):

Աղբյուրը` Forbes.ru

Հրապարակման պատրաստեց 168.am

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031