Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ շոգի պատճառով երկրի բազմաթիվ տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել:
Եղանակային վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ է գործում Իսպանիայի արևելքում:
Ըստ X հարթակում Aemet-ի տարածած հաղորդագրության՝ Ալմերիայի շրջանում ջերմաստիճանը կարող է գերազանցել 44 աստիճան Ցելսիուսը:
Բացի այդ, գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի չափազանց բարձր մակարդակը:

