Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ-ի) շուկա դուրս գալու համար:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ամբողջովին մերժում է մեղադրանքի բոլոր կետերը առաջին նախնական դատական լսումների ընթացքում:
Հունաստանն իր վարկատուների հետ համաձայնության է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել է The New York TImes-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կարող է նշանակել կնոջ:
Լյուքսեմբուրգում կյանքի 93-րդ տարում վախճանվել է խորհրդային մանկական եւ պատանեկան գրականության դասական Անատոլի Ալեսքինը:
Եվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ երկրում տվյալների բազաներ ստեղծվեն արմատականների եւ այլ անձանց վերաբերյալ, որոնք անկարգություններ են կազմակերպում պաշտոնապես թույլատրված ակցիաների ընթացքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայի օդաթռիչքարանին հասցված հրթիռահարվածը համարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին մատուցված «զվարճանքը ընթրիքից հետո», որը կայացել է ապրիլի 7-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում։
Գուամում տեղաբաշխված ամերիկյան В1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի:
Վենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։
Ներկայում պայմաններ չկան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար:
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Cheyenne ատոմային հարվածային սուզանավը մայիսի 2-ին մտել է Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Սասեբո ռազմածովային բազա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր մայիսի 2-ին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը երկրի քաղաքացիների համար նոր նախազգուշացում է հրապարակել Եվրոպա ուղեւորությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այնտեղ պահպանվում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը, տեղեկացնում է BBC-ին:
«Միջոցառման նպատակն է Բրյուսելի հայ համայնքին ներկայացնել սիրիահայության դիմագրաված մարտահրավերները: Սրբազանը ներկայացրել է կրոնական առումով իրենց ակնկալիքները, թե ո՞ւր են հասել և ի՞նչ կարելի է անել սիրիահայության համար: Կարապետ Յուզբաշյանն էլ ներկայացրել է սիրիահայության խնդիրները: Բելգիայի հայ համայնքն էլ փորձել է նյութական օժանդակությամբ օգնել սիրիահայերին»,- ասաց նա:
Հնդկական նահանգներից մեկում հարսանիքի ժամանակ կանանց կես մետրանոց փայտե մահակներ են նվիրել` հորդորելով կիրառել դրանք հարբած ամուսինների կողմից վիրավորանք ստանալու դեպքում:
Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է պարսկալեզու արբանյակային հեռուսատեսային ցանցի տնօրենն ու նրա գործընկերը:
Ճապոնիայի ծովային պաշտպանության ուժերի ամենամեծ ուղղաթիռակիր «Իփումո»-ն մեկնել է իր առաջին գործությանը:
Ինդոնեզիայում 146 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր մարդը:
Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կողմից ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդելթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարները:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով:
Ստոկհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախնական վարկածների համաձայն կրակը բռնկվել է մզկիթի դրսի հատվածից:
Գերմանիան առաջարկել է միջնորդություն Եմենի հակամարտության քաղաքական լուծման համար, որին համաձայնել է Սաուդյան Արաբիան:
Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ազատագրել են Ռաքքայից արևմուտք ընկած Տաբկա քաղաքը:
Լեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցեր:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանց գլխաշորի ժամանել է Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ բանակցության վարելու:
Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է: