Բաժիններ՝

ԱՄՆ-ը ռազմավարական միջուկային ուժերի զինավարժանքներ է սկսում

ԱՄՆ-ը հոկտեմբերի 30-ին սկսում է ռազմավարական միջուկային ուժերի «Գլոբալ որոտ» (Global Thunder) զինավարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն գլոբալ հարվածի եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների գործողությունները:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՄՆ-ի Ռազմավարական հրամանատարության (STRATCOM) պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Մագուիրը: Նրա խոսքով՝ զինավարժանքների սցենարը «զանազան ռազմավարական սպառնալիքներ է նախատեսում մեր երկրի համար եւ գործի կդնի STRATCOM-ի բոլոր հնարավորությունները» տարբեր վայրերում տեղակայված ստորաբաժանումների մասնակցությամբ իրական ժամանակի ռեժիմով:

Զինավարժանքների ընթացքում կմշակվեն տիեզերական ուժերի, դիտարկման եւ հետախուզման համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաեւ կիբեռհնարավորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031