Չինաստանում գործարկել են ջրածնով աշխատող աշխարհում առաջին տրամվայը
ՉԺՀ-ի հյուսիս-արեւելքում գտնվող Հեբեյի նահանգի Տանշան քաղաքում առեւտրային շահագործման են հանձնել ջրածնային վառելիքով աշխատող տրամվայը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Նոր փոխադրամիջոցի մշակողը China Railway Rolling Corporation (CRRC) կորպորացիան է:
Տրամվայը շարժման ընթացքում աղտոտող նյութեր չի արտազատում: Վառելիքային տարրերի ներսում ռեակցիաի ջերմաստիճանը Ցելսիուսի 100 աստիճանից ցածր է, ուստի ազոտի օքսիդ չի առաջանում: Աշխատող շարժիչներից միայն ջուր է արտազատվում: Վագոնի հատակի եւ ռելսերի միջեւ տարածությունը կազմում է 35 սանտիմետր, ինչը դյուրացնում է ուղեւորների իջնելն ու բարձրանալը:
Լիցքավորումը տեւում է շուրջ 15 րոպե, վառելիքը բավականացնում է 40 կիլոմետր ճանապարհի համար: Տրամվայի առավելագույն արագությունը ժամում 70 կիլոմետր է: Ջրածնային վառելիքի ստացման էժան տեխնոլոգիան դեռ 2014 թվականի սեպտեմբերին ներկայացվել էր շվեյցարացի գիտնականների կողմից: Նույն տարվա դեկտեմբերին Toyota Motor ճապոնական կորպորացիան ջրածնով աշխատող ավտոմեքենաների սերիական թողարկում է սկսել: