Ինտերը պաշտոնական առաջարկ կանի Արգենտինայի հավաքականի աստղի համար
Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»։
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ներաձուրիները» պաշտոնական առաջարկ են նախապատրաստում 28-ամյա ֆուտբոլիստի համար։ Ա Սերիայի գրանդն արդեն կապ է հաստատել լոնդոնյան ակումբի հետ, իսկ մոտ ժամանակներս կբանակցի նաև անձամբ արգենտինացու ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ «Տոտենհեմում» գիտակցում են խաղացողի հեռանալու անխուսափելիությունը և լիովին պատրաստ են տրանսֆերի վաճառքին։
Այս տրանսֆերային պայքարում «Ինտերի» գլխավոր մրցակիցը կատալոնական «Բարսելոնան» է, սակայն իսպանական ակումբն առայժմ կոնկրետ բանակցություններ չի վարում։ Transfermarkt պորտալի փորձագետները լոնդոնցիների ավագի տրանսֆերային արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։
ArmSport

