Բաժիններ՝

Թուրքիայի ամենաարտասովոր սահմանը

Թուրքիայի հյուսիսային Բարթըն և Քասթամոնու նահանգների սահմանին գտնվող Քափըսույու լողափն իր միջով անցնող գետակի շնորհիվ հանգստացողներին հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի քայլով մի նահանգից անցնել մյուսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սև ծով թափվող Քափըսույու գետակը բնական սահման է ձևավորում երկու նահանգների միջև:

Լողափի արևմտյան մասը Բարթընի, իսկ արևելյանը՝ Քասթամոնուի տարածքում է: Հանգստացողները կարող են ընդամենը 10-15 քայլ անելով կամ մի քանի թիավարությամբ լողալով հասնել մյուս նահանգ:

Ձմռան սեզոնին ընդամենը 120 բնակիչ ունեցող Քափըսույու գյուղի բնակչությունը հուլիս և օգոստոս ամիսներին զբոսաշրջիկների հոսքի հաշվին հասնում է 1.500-ի:

Բարթընի քաղաքային կենտրոնից 56 կմ, իսկ Քուրուջաշիլեից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող այս լողափն իր վճիտ ծովով հանդիսանում է Թուրքիայի ամենահետաքրքիր ափամերձ գոտիներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031