Բաժիններ՝

Չինաստանն առաջատարն է էլեկտրոնային վճարումների բնագավառում. PayPal-ի հետազոտություն

Էլեկտրոնային վճարումների՝ աշխարհում խոշորագույն PayPal ամերիկյան համակարգը հոկտեմբերի 25-ին հետազոտություն է հրապարակել Չինաստանում թվային վճարումների մասին: Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, դրանում ասված է, որ թվային վճարումների զարգացումը լուրջ ազդեցություն է ունեցել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սպառողների եւ ձեռնարկատերերի ֆինանսական դրության վրա, եւ Չինաստանը առաջատարն է թվային վճարումների բնագավառում:

Թվային տնտեսությունն արդեն դարձել է Չինաստանի տնտեսական աճի կարեւոր շարժիչներից մեկը եւ երկիրը դարձրել Ասիայի եւ նույնիսկ ամբողջ աշխարհի առաջատարը «անկանխիկ հասարակության» ձեւավորման գործում:

PayPal-ի փաստաթղթում նշվում է, որ հարցմանը մասնակցած չինացի սպառողների 86 տոկոսը հայտարարել է, որ արդեն սկսել է օգտվել թվային վճարային համակարգերից, եւ հարաբերակցությունն արդեն զգալի չափով գերազանցում է Ասիայի 58 տոկոս միջին ցուցանիշը:

Հարցված չինացիների 48 տոկոսը նշել է, որ էլեկտրոնային փողերը եւ էլեկտրոնային դրամապանակներն արդեն վճարման առավել հաճախ օգտագործվող ձեւն են դարձել առօրյա կյանքում: Հետազոտության մեջ ասված է, որ Չինաստանն էլեկտրոնային վճարումների զարգացման առաջատարն է դարձել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Մի կողմից՝ չինական շուկայում էեկտրոնային վճարային գործառնություններն անընդհատ ու սրընթաց աճում են. 2006 թվականին Չինաստանում թվային վճարումների ծավալը հասել է 5,5 տրլն դոլարի՝ մեծապես գերազանցելով տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշները: Մյուս կողմից՝ Չինաստանի կառավարությունը եւ հսկիչ մարմինները կանոնավոր կերպով սահմանում են անհրաժեշտ իրավական նորմեր, իրականացնում են ֆինանսական հսկողություն եւ կառավարում, օժանդակում են ճյուղի էկոլոգիական եւ առողջ զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս