
Իսպանիայի ոստիկանությունը գործողություն է սկսել «վրացական մաֆիայի» դեմ. Periodico

Իսպանիայի ազգային ոստիկանության կորպուսը եւ Կատալոնիայի ազգային ոստիկանությունը նոյեմբերի 29-ի առավոտյան «վրացական մաֆիայի» դեմ գործողություն են սկսել Կատալոնիայում եւ Մադրիդում: Այդ մասին հայտնել է Periodico թերթը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ:
Ոստիկանները խուզարկություններ են կատարել Բարսելոնայի մի քանի տներում: Կազմակերպված հանցավորության դեմ գործողության շրջանակներում խուզարկություններ են անցկացվում նաեւ Մադրիդում:
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածների թվում է «մաֆիայի» պարագլխի կինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: