
Ղրղզստանի նախագահն արձակուրդ է վերցրել ազգային ռազմավարության վրա աշխատելու համար

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւg իր լիազորությունների ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ կարճատեւ արձակուրդ է վերցրել: Այդ մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը կարճատեւ արձակուրդ է վերցրել հոկտեմբերի 30-ից: Արձակուրդի ընթացքում նախագահն աշխատելու է Ղրղզստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային ռազմավարության նախագծի վերջնական տարբերակի վրա»,- նշել է մամուլի ծառայությունը:
Աթամբաեւի նախագահական լիազորությունների ժամկետը, որը պաշտոննն ստանձնել է 2011 թվականին, Սահմանադրության համաձայն՝ լրանում է դեկտեմբերի 1-ին: Պետության նոր ղեկավարի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 15-ին: Դրանցում հաղթել է Սոորոնբայ Ժեենբեկովը, որն առաջադրվել էր նախագահական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից: Ընտրությունների վերջնական արդյունքները դեռեւս հրապարակված չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: