Բարսելոնայի ոստիկանությունը 300 հազար մարդ է հաշվել Իսպանիայի ﬕասնության համար երթում
Հանուն Իսպանիայի ﬕասնության պահպանման հոկտեմբերի 29-ին Բարսելոնայում անցած երթին մասնակցել է մոտ 300 հազար մարդ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ﬕաժամանակ ցույցի կազմակերպիչները երթին եկածների թիվը գնահատում են 1,1 մլն մարդ։
Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորդարանաի պատգամավորները քվեարկել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության օգտին։
Ի պատասխան Իսպանիայի կառավարությունը պաշտոնաթող է արել Կատալոնիայի կառավարությունը և ցրել խորհրդարանը, ինչից հետո Մադրիդն ստանձնել է այդ ինքնավար հանրակցٳթյան կառավարումը։
Սակայն Կառլես Պուչդեմոնը, որը Կատալոնիայի կառավարության ղեկավարն է, հրաժարվել է ընդունել Մադրիդի որոշումը։
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը փաստորեն խափանվել է Իսպանիայի իրավապահ մարﬕնների կողﬕց և ուղեկցվել զանգվածային անկարգություններով, ինչի հետևանքով եղել են բազմաթիվ տուժածներ։ Այնուաﬔնայնիվ, հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը Իսպանիայից։ Իսպանիայի սահմանադրական դատարանը սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել հանրաքվեն։
Լուսանկարը՝ Reuters