
Մեքսիկայի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ մահացել է

Մեքսիկայի Հարավային Կալիֆորնիա նահանգի ծերանոցում բնռկված հրդեհը խլել է վեց մարդու կյանք: Եվս երկուսը հրդեհից տուժել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրդեհն առաջացրել է ծերանոցի բնակիչներից մեկը, ով նախկինում բազմիցս հայտնել էր ինքնասպանություն գործելու մտադրության մասին:
Հրդեհի բռնկման պահին ծերանոցում գտնվել է 100 մարդ, սակայն նրանց մեծ մասին հաջողվել է անվնաս դուրս գալ շինությունից: