Սիրիայի շուրջ միջազգային հանդիպման բոլոր մասնակիցները ժամանել են Աստանա
Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի բոլոր մասնակիցները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Սիրիայի շուրջ յոթերորդ միջազգային հանդիպման բոլոր պատվիրակությունները Աստանայի գործընթացի շրջանակներում ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք»,- նշել են երկրի ԱԳ նախարարությունում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը Աստանայում կկայանա հոկտեմբերի 30-31-ին:
«Այսօր երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ կկայանան օրակարգի հարցերի քննարկման շուրջ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: Հանդիպումները կանցկացվեն ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով:
«Լիագումար նիստը նախատեսված Է հոկտեմբերի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին»,- հիշեցրել են Ղազախսստանի ԱԳ նախարարությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: