Հեռացրել են հիմալայան արջի՝ հսկայական ուռուցքով լեզուն
Անասնաբույժների միջազգային խումբը հեռացրել է հիմալայան արջի՝ հսկայական ուռուցքով լեզուն, որն ապրում է Մյանմայի վանքերից մեկում:
Այդ մասին հայտնել է Science Alert-ը: Ինչպես գրում է հրատարակությունը, կենդանու լեզուն սկսել է աճել այն բանից հետո, երբ վանականներն արջի ձագին փրկել են Չինաստանում անօրինական վաճառքից:
2016 թվականին մասնագետները վիրահատություն են կատարել, սակայն ուռուցքը շարունակել է մեծանալ: 2017 թվականին այն հասել է այնպիսի չափերի, որ լեզուն մտնում էր ատամների մեջ, իսկ արջն արագ հոգնում էր երեք կիլոգրամ լրացուցիչ քաշի պատճառով, որը բաժին էր ընկնում նրա գլխին: Լեզուն հարկ է եղել հեռացնել: Նոր վիրահատությունը հաջող է անցել, եւ կենդանու կյանքի որակը բարելավվել է: