
Եվրոպայում առնվազն վեց մարդ է զոհվել «Հերվարտ» փոթորկի պատճառով. Reuters

Առնվազն վեց մարդ է զոհվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Չեխիայում «Հերվարտ» փոթորկի եւ դրա առաջացրած հեղեղումների պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հոկտեմբերի 29-ին երկու մարդ՝ մի կին եւ մի տղամարդ են զոհվել Չեխիայում նրանց վրա տապալված ծառերի տակ, նույն կերպ երկու մարդ է զոհվել Լեհաստանում: Երկու երկրների հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:
Սաստիկ հեղեղումները մի տղամարդու եւ մի կնոջ կյանք են խլել Գերմանիայի Ստորին Սաքսոնիա եւ Մեկլենբուրգ Առաջադիր Պոմերանիա դաշնային երկրամասերում: Երկաթուղիների լուրջ վնասվածքների պատճառով գնացքների երթեւեկությունը բազմաթիվ ուղղություններով դադարեցվել էր Գերմանիայի հյուսիսում եւ կենտրոնական շրջաններում:
«Հերվարտ» ցիկլոնը Գերմանիայում մոլեգնել է լույս հոկտեմբերի 29-ի գիշերը: Փոթորկալի քամու արագությունը հասել է ժամում 50 կիլոմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: