Ավակովի որդուն բաց են թողել՝ պարտավորեցնելով էլեկտրոնային թևնոց կրել
Կիւեի շրջանային դատարանը վճռել է չկալանավորել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին այսպես կոչված ուսապարկերի գործով: Այս մասին հայտնել է «Ստրանա» ua»-ն:
Ավակով Կրտսերին բաց են թողել մինչեւ դեկտեմբերի 31-ը չմեկնելու ստորագրությամբ՝ կրելով էլեկտրոնային թեւնոց: Նա չպետք է բացակայի գրանցման վայրից, պարտավոր է հանձնել արտասահմանյան անձնագիրը եւ պետք է քննչական գործողությունների ներկայանա դատախազության կանչով:
Դա ամենամեղմ միջոցն է, նշում Է «Ստրանա.ua»-ն: Ըստ որում դատախազությունը պահանջում էր ՆԳ նախարարի որդուն կալանքի տակ վերցնել՝ 5 միլիոն գրիվնա գրավ մուծելու հնարավորությամբ: Նաեւ դատարանը երկրի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից Ավակովի ձերբակալումը ճանաչել է անօրինական: