Բաժիններ՝

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել

Հնդկաստանի Ամբայոգայ նահանգում ծնվել են հազվադեպ հանդիպող սիամական երկվորյակներ, որոնք ունեն ընդհանուր իրան եւ վերջույթներ: Այդ մասին հայտնել է Indian Express-ը:

Բժիշկները պարզել են, որ 3,7 կգ քաշով երեխաներն ունեն իրենց թոքերն ու սիրտը, դրա հետ մեկտեղ` ընդհանուր լյարդ եւ այլ օրգաններ: Ծնվելուց անմիջապես հետո երեխաները շնչառության հետ կապված խնդիրներ ունեին եւ միացվել էին թոքերի արհեստական օդափոխման ապարատին, ընդ որում բժիշկները նախազգուշացրել էին, որ գործնականում անհնարին է զատել երեխաներին ու փրկել նրանց կյանքը: Փոքրիկները մահացել են ծնվելուց մեկ օր անց: «Դա լուրջ եւ խիստ հազվադեպ հանդիպող վիճակ է:

Այն գրանցվում է բոլոր սիամական երկվորյակների միայն 10 տոկոսի մոտ»,- հայտարարել է բժիշկ Սանջայ Բենսոդը, որը գլխավորում է Սվամի Ռամանանդ Տեերտի հոսպիտալի գինեկոլոգիական բաժանմունքը: Զարգացման շեղումը բժիշկները հայտնաբերել են միայն հղիության ութերորդ ամսում: Մայրը որոշել է երեխաներին կրել մինչեւ վերջ, եւ 36-րդ շաբաթում կատարվել է կեսարյան հատում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս