
Իսպանիայի դատարանը տվել է Պուչդեմոնին ձերբակալելու միջազգային օրդեր

Իսպանիայի դատարանը տվել է պաշտոնից հեռացված Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և տարածաշրջանային կառավարության նախկին 4 անդամներին ձերբակալելու միջազգային օրդեր, ովքեր նոյեմբերի 1-ին ցուցմունքներ տալու համար ի հայտ չեն եկել: Այդ մասին հաղորդում է La Vanguardia թերթը:
Բացի այդ, դատարանը որոշել է անազատության ﬔջ պահել պաշտոններից հեռացված կատալոնական կառավարության 8 ներկայացուցիչներին, ովքեր այսօր ցուցմունք են տվել Մադրիդում: Դատարանի որոշումը տարածվում է նաև ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասի վրա:
Դատարանը ինքնավարության կառավարության նախկին անդամներին ﬔղադրում է ապստամբության և հափշտակության ﬔջ: