Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը պաշտոնաթողություն է խնդրել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը պաշտոնաթողություն է խնդրել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:

Ռազմական գերատեսչության ղեկավարն իր պաշտոնից հեռացել է սկանդալի ֆոնին. Նրան մեղադրել են լրագրողուհու հետ շփվելիս անպատշաճ պահվածքի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել ավելի քան տասը տարի առաջ. քաղաքական գործիչն իբր ձեռքը դրել է կնոջ ծնկին, ինչը գնահատվում է որպես սեռական ոտնձգություն: «Վերջին ժամանակներս հայտնվել են մի շարք մեղադրանքներ այդ թվում՝ անցյալում իմ պահվածքի մասին:

Այդ մեղադրանքներից շատերը ճիշտ չեն, բայց ես խոստովանում եմ, որ ես անցյալում ինձ անվայել եմ պահել, ինչը չի պատշաճում զինված ուժերին, որոնք ես պատիվ ունեմ ներկայացնել: Ես հետեւություններ արեցի, ուստիեւ պաշտոնաթողություն եմ խնդրում»,- ասված է Ֆելոնի՝ վարչապետ Թերեզա Մեյին հասցեագրված դիմումի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930