Բաժիններ՝

Մոսկվացիները iPhone X-ի համար հերթ են կանգնում վաճառքների մեկնարկից երեք օր առաջ

Մոսկվացիները, չնայած ցուրտ եղանակին, սկսել են iPhone X-ի համար հերթ պահել վաճառքների պաշտոնական մեկնարկից երեք օր առաջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է re:Store ռիթեյլերի ներկայացուցիչ Լյուդմիլա Սեմուշինան:

«Եթե դատենք հերթում հնչող անվանականչերից, որն ինքնակազմակերպվել է արդեն հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին այնտեղ կար 267 մարդ»,-ասել է Սեմուշինան:

«Սա առաջին անգամն է, որ բազմությունը հավաքվում է ժամկետից այսքան շուտ եւ առաջին անգամ է, երբ մարդիկ այսքան շատ են: Սովորաբար հերթն օրվա ընթացքում կազմում է մոտավորապես 50 մարդ, իսկ արդեն վաճառքների մեկնարկից անմիջապես առաջ է հասնում նման թվաքանակի»,-նշել է գործակալության զրուցակիցը: Դատելով սոցիալական ցանցերում Apple-ի երկրպագուների զետեղած հաղորդագրություններից՝ հերթում կանգնած մարդիկ պլանավորում են փող վաստակել՝ իրենց տեղերը վաճառելով 50-60 հազար ռուբլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս