ԱՄՆ-ում հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի զինյալները կորցրել են տարածքի 96 տոկոսը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է այն տարածքի 96 տոկոսը, որն ավելի վաղ վերահսկում էր Սիրիայում եւ Իրաքում: Այդ մասին հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքհերքը:
«Հաշվի առնելով Իրաքի նոր հաջողությունները երկրի արեւմուտքում՝ ԻՊ-ն ներկա դրությամբ կորցրել է այն տարածքի 96 տոկոսը, որ նա ավելի վաղ վերահսկում էր Սիրիայում եւ Իրաքում»,- գրել է Մաքհերքը Twitter-ում:
Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ զինյալներին չի հաջողվել «այդ տարածքի ոչ մի նոր մետր իսկ գրավել»: Նա նաեւ հայտնել է, որ ԻՊ-ի զինյալները շուտով կկորցնեն «իրենց այսպես կոչված ողջ խալիֆայությունն» այն դեպքում, երբ դեռ տասն ամիս առաջ նրանք խոշոր հարձակում էին պլանավորում Սիրիայի Ռաքա քաղաքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: