Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է մանրամասն քննարկել ԵԱՀԿ ներկայիս օրակարգը, նրա ինստիտուտների և առաքելությունների գործունեությունը, ինչպես նաև Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները»,- նշված է հայտարարության ﬔջ:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է Ռուսաստանի հանձնառությունը ԵԱՀԿ-ի արդյունավետության բարձրացման, Եվրոպայի ու միջազգային հարցերում նրա ամրապնդման մասին հետևողականորեն արտահայտվելու համար:

«Կընդգծենք ﬔր աջակցությունը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ դերին, Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնևի քննարկումներին, ինչպես նաև կառուցողական առումով կընդգծենք Բալկաններում կազմակերպության գործունեությունը», – ասված հայտարարության ﬔջ:

Հանդիպմանը քննարկվելու են նաև Ուկրաինայում իրավիճակի հետ կապված ԵԱՀԿ գործողությունները, ԵԱՏՄ-ի ու Եվրամիության ﬕջև համագործակցության գործում ԵԱՀԿ քայլերին առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930