Բաժիններ՝

Մեթիսը և Իզորիան քննարկել են համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նոոյեմբերի 13-ին Վրաստանի իր պաշտոնակից Լեւան Իզորիային հավաստիացրել է, որ Վաշինգտոնն այսուհետեւ էլ Թբիլիսիի հետ կհամագործակցի պաշտպանության ոլորտում:

Դա նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը՝ կարճ հայտարարություն տարածելով ամերիկյան ռազմակական գերատեսչության կենտրոնակայանում երկու նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ երկկողմ ռազմական հարաբերությունների հարցերը,- նշել է Ուայթը- Նախարար Մեթիսը հավանություն տվեց ռազմական բարեփոխումներին եւ իր զինված ուժերի ներուժի ամրապնդմանը Վրաստանի հանձնառությանը, ինչն ապահովվում է պաշտպանական ծախսերի համար երկրի ՀՆԱ-ի 2,2 տոկոսի չափով միջոցների հատկացմամբ»:

Մեթիսը եւ Իզորիան քննարկել են նաեւ այն աջակցության հարցերը, որը Պենտագոնի կողմից ցուցաբերվում է «վրացական զինված ուժերին, ներառյալ նրանց մարտունակության մակարդակի բարձրացումը», ասված է հայտարարության մեջ: «Նախարար Մեթիսը հավաստեց Վրաստանի հետ շարունակվող պաշտպանական համագործակցությանը ԱՄՆ-ի հանձնառությունը, այդ թվում՝ ամենամյա երկկողմ ու բազմակողմ վարժանքենրի անցկացման ճանապարհով»,- ընդգծել է Ուայթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս