
Չինաստանը 1.8 մլրդ դոլար կծախսի «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը» կառուցելու համար

Չինաստանի իշխանություինները պատրաստվում են 12 մլրդ յուան (1.8 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել այսպես կոչված Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի հրաշքներին նվիրված գրքեր և սցենարներ, ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Չիանաստանի հարավ-արևմտյան Սիչուան նախանգի կենտրոն Չենդուի քաղաքապետ Լո Ցյանը։
«Մեր քաղաքում թողարկվում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհ» հանդեսը, որը կարելի է համարել այդ ժանրում ՉԺՀ-ի ստեղծագործողների ստեղծագործական «բազան»,- նշել է քաղաքապետը, ելույթ ունենալով «Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանս-2017»-ում։- Հենց մենք ենք հիմնել այդ ուղղությամբ չինական ամենահեղինակավոր մրցանակները՝ «Ծիր կաթինը» և «Նոր մարդը»։ Բացի այդ , քաղաքը հիմնել է Գիտական ֆանտաստիկայի չինական վենչուրային ասոցիացիան։ իսկ այժմ մենք ծրագրում ենք ստեղծել «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը»»։
Իշխանությունների հաշվարկներով՝ նոր նախագիծն ամեն տարի կներգրավի ավելի քան 12 մլն զբոսաշրջիկ և կապահովի լրացուցիչ 8 հազար աշխատատեղ։
Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանսն առաջին անգամ կայացել է 2016թ. Պեկինում։ Այս տարի այն կազմակերպվել է համանման միջոցառման հետ միասին, որը կազմակերպում է 20-րդ դարի 90-ական թվականներից Չենդու քաղաքում պարբերաբար կազմակերպում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհը» հանդեսը։