Բաժիններ՝

ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը, չնայած առկա տարաձայնություններին: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի եւ ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 13-ին Բելգրադում նրանց հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը տարբեր հայեցակարգեր ունեն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ, բայց մենք կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ, որը նոյեմբերի 14-ին հրապարակվել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում: «Մինսկի համաձայնագրերին համապատասխան քաղաքական միջոցները անվտանգության ոլորտի միջոցառումների հետ զուգորդելու անհրաժեշտությունը միշտ էլ եղել է:

Երկու կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է իմաստավորել այսօրվա քննարկումը եւ խորհել այդ խնդրի լուծման հետագա ուղիների շուրջ»,-ասված է տեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս